Ֆարմացևտ պրակտիկ 3.2007 (3)
Սուրճը վնասակա՞ր է, թե՞ օգտակար: Կոֆեմանիա
Երկիր մոլորակի չափահաս բնակչության ճնշող մեծամասնությունը համոզված է, որ օրը սկսելու լավագույն ձևը մի գավաթ բուրումնավետ և համեղ սուրճ վայելելն է: Եվ նույնիսկ առողջության վրա սուրճի բացասական ազդեցություն թողնելու շշուկները մեզ չեն կարող հետ պահել այդ աստվածային ըմպելիքը ըմբոշխնելու վայելքից:
Արդարև, բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սուրճի չափավոր օգտագործումը մարդկանց պարգևում է առույգություն, ուժերի նոր հոսք և բարձր տրամադրություն:
Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ գիտնականները ուսումնասիրում են սուրճի` մարդու օրգանիզմի վրա ներգործող ազդեցությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեինի չափավոր քանակությունը (օրինակ` օրական 2-ից 4 գավաթ սուրճը) մարդու առողջության համար որևէ վտանգ չի ներկայացնում: «Կոֆեինային» հիմնական բացասական գործոնը վերջինիս հանդեպ շատ արագ կախվածության առաջացումն է: Սուրճի մոլի սիրահար մարդու համար առանց այդ ըմպելիքի անցկացրած 12-24 ժամն էլ է բավական, որպեսզի առաջանան այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են գլխացավը, ապակենտրոնացումը, ընկճվածությունը և այլն:
Սուրճի, կակաոյի հատիկներում, ինչպես նաև թեյի տերևներում և ավելի քան 60 այլ բուսական ծագում ունեցող մթերքում պարունակվող մեթիլքսանտինային միացությունը, որի տարատեսակներից է 1, 3, 7 տրիմեթիլքսանտինը, քիմիայում հայտնի է «կոֆեին» անվանմամբ: Ինչպես ամֆետամինները (ավելի թույլ ազդեցությամբ), կոֆեինը ևս խթանում է կենսաղեկավար նյարդային համակարգի (սիմպատիկ) աշխատանքը, որի շնորհիվ մարդիկ իրենց ավելի լավ են զգում և ուշ են հոգնում:
Շատ հաճախ բժշկական տեսակետից կոֆեինը բարերար ազդեցություն է թողնում նաև արյունատար անոթների վրա: Սուրճը, լայնացնելով սրտասնույց զարկերակները, ուժեղացնում է արյան շրջանառությունը, ինչպես նաև նպաստում գլխուղեղի զարկերակների կրճատմանը` դրանով իսկ թեթևացնելով գլխացավերը: Այսքանով հանդերձ` գոյություն ունի նաև մեկ այլ վարկած, ըստ որի կոֆեինի օրական 400 մգ. օգտագործումը կարող է դառնալ ալերգիայի ախտանշանների շարժառիթ:
Սակայն, որոշ հետազոտությունների համաձայն, սուրճի չարաշահումը կանանց մոտ որոշակի տարիքից հետո առաջացնում է ոսկրային համակարգի փխրունություն, իսկ հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող տղամարդկանց մոտ, օրական նույնսիկ 2-3 գավաթ սուրճ ըմպելը կարող է զգալիորեն բարձրացնել զարկերակային ճնշումը: Հարկ ենք համարում նշել, որ սուրճի մոլի երկրպագուների մոտ արյան մեջ խոլեսթերինի քանակությունը ևս զգալիորեն բարձր է: Դրանում մեղավոր է ոչ թե կոֆեինը, որը սուրճի բաղադրության մեջ մտնող ավելի քան հինգ հարյուր քիմիական նյութերից մեկն է միայն, այլ սուրճի հատիկներում պարունակվող յուղը: Ի դեպ, այս ամենից կարելի է խուսափել սուրճ եփելու ժամանակ օգտագործելով թղթե ֆիլտրեր (խոսքը վերաբերում է ֆիլտրող սրճեփով պատրաստվող սուրճին), որոնք իրենց վրա են վերցնում յուղային ողջ պարունակությունը:
Ի՞նչ է պատմում առասպելը
Մոտ հազար տարի առաջ եթովպացի հովիվ Խալդին նկատել է, որ արոտավայրից վերադարձող այծերը խիստ գրգռված և անհանգիստ պահվածք են դրսևորում: Հետևելով այծերին` հովիվը տեսնում է, թե ինչպես են վերջիններս սրճի թփից պոկում և «վայելում» թփի «պտուղները»: Հետաքրքրությունից դրդված` Խալդին ինքն էլ համտեսում է այդ «հատապտուղը» և հանկարծ նկատում, որ ուրախության և ավյունի մի նոր, անհասկանալի վիճակ է պարուրում իրեն: Իր զգացողությունների մասին Խալդին պատմում է իմաստուն վանականներին, որոնք ևս որոշում են համտեսել այդ հատիկները և դրանցից եփուկ պատրաստել: Ահա այսպես է սկսվում սուրճ ասվածի պատմությունը: Խալդիի պատմությունից երեք դար անց Արաբական թերակղզում աճեցրին սուրճի առաջին թփերը, որոնց պտղի բոված հատիկներից արաբները սկսեցին պատրաստել ըմպելիք` դրան տալով «կաֆֆա» անվանումը:
Սկզբնական շրջանում սուրճի ամբողջական հատիկները բովում էին քարե սալիկների վրա, հետագայում` մետաղական թիթեղների: Բոված հատիկները մոտ կես ժամ եռացնում էին և ստացված թունդ ու սև հեղուկը մինչև խմելը պահում տակառների մեջ:
Այդ տարօրինակ ըմպելիքի հանդեպ աճող հետաքրքրությունը մղեց նրան, որ կատարելագործվեցին վերջինիս պատրաստման եղանակները: Բոված հատիկները սկսեցին աղալ և հետո միայն եփել: Իսկ հաճախ ըմպելիքն առավել ազնվահամ դարձնելու նպատակով թուրմին ավելացնում էին շաքար և տարբեր տեսակի համեմունքներ` հիլ, դարչին, մեխակ և այլն:
XV դարի սկզբից սուրճը մուտք գործեց Եվրոպա, մասնավորապես` Վենետիկ, և հենց նույն դարում էլ Իտալիայի մի քանի քաղաքներում բացվեցին առաջին սրճարանները: Քիչ ավելի անց սուրճը ներմուծվեց Անգլիա և այնքան հոգեհարազատ դարձավ անգլիացիներին, որ նրանք բացեցին սրճարաններ, որոնց տվեցին ՙ''Մի փենի արժեցող համալսարան'' անվանումը (այդքան արժեր թե' սրճարանի մուտքը և թե' մեկ գավաթ սուրճը): 1688 թ. Էդվարդ Լլոյդը բացեց իր սեփական սրճարանը, որից և սկսվեց ներկայումս համաշխարհային մեծ ճանաչում ունեցող համանուն ապահովագրական ընկերության պատմությունը: Անգլիայում տարածում գտնելուց հետո միայն մեկը մյուսի ետևից սրճարաններ բացվեցին Ֆրանսիայում, Ավստրո-Հունգարական կայսրությունում և Գերմանիայում:
Սրճարաններում կարելի էր ոչ միայն ճաշակել բուրումնավետ ըմպելիքը, այլ ուղղակի շփվել մարդկանց հետ, տեղեկանալ վերջին նորություններին և նույնիսկ հանդիպել հայտնի մարդկանց: Օրինակ, «Պրոկոպ» անվանումով հայտնի ֆրասնիական սրճարանը շատ արագ վերածվեց գրական սալոնի, որտեղ հավաքվում էին այն ժամանակվա նշանավոր մարդիկ` պոետներ, դրամատուրգներ, դերասաններ, երաժիշտներ: «Պրոկոպ»-ի այցելուներից էին այնպիսի հայտնի քաղաքական և մշակութային գործիչներ, ինչպիսիք էին Ռուսոն, Դիդրոն, Վոլտերը:
Հետզհետե կատարելագործվեցին նաև սուրճի պատրաստման եղանակները. ի հայտ եկան էսպրեսո տեսակի սուրճ պատրաստելու մեքենաները, իսկ սուրճը բովելու համար սկսեցին օգտագործել բնական գազն ու տաք օդային միջավայրը:
Սակայն սուրճի մասսայականացման պատմության մեջ հեղաշրջումային տարեթիվը 1938 թ. էր, երբ «Նեստլե» (Nestle) ընկերությունն առաջին անգամ արտադրեց Նեսկաֆե (Nescafe) կոչվող լուծվող սուրճը: Այդ պահից սկսած` սուրճը դարձավ աշխարհի ամենասիրված և մեծ պահանջարկ ունեցող ըմպելիքը (ըստ վիճակագրական տվյալների` ամեն տարի աշխարհում օգտագործվում է ավելի քան 400 մլրդ գավաթ սուրճ):
Ճաշակին ընկեր չկա
Սուրճի պատրաստման անթիվ-անհամար եղանակներ կան: Իսկ ինչ վերաբերում է սուրճի բովելու եղանակին, ապա ամենատարածվածն են սկանդինավյան, ֆրանսիական և իտալական եղանակները (պայմանավորված սուրճի թույլ, միջին կամ շատ բոված լինելու աստիճանով):
Բովման սկանդինավյան եղանակ. հատիկները բաց դարչնագույն երանգի են, իսկ ըմպելիքի համը` մեղմ և չափավոր:
Բովման ֆրասնիական եղանակ. հատիկները մուգ են, համը` նուրբ և փոքր-ինչ դառնոտ:
Իտալական էսպրեսո սուրճ. չափից դուրս բոված և մուգ հատիկներով, համը` ծայրաստիճան «տաքարյուն» և սրտխփոց առաջացնող:
Բնության մեջ գոյություն ունեն սուրճի թփերի տարբեր տեսակներ, որոնցից երկուսը` արաբիկան և ռոբուստան, համարվում են ամենալայն տարածում ստացած տեսակները: Առաջինի պտուղները օժտված են նրբին բույրով ու չնչին թթվահամությամբ, իսկ երկրոդինը` թնդությամբ և փոքր-ինչ դառնահամությամբ:
Ըմպելիքի որակը պայմանավորված է մի շարք գործոններով.
-
Որքան ժամանակ է անցել սուրճի հատիկներն աղալուց հետո (որքան թարմ է աղացված սուրճը, այնքան որակն ավելի բարձր է),
-
Որքան ժամանակ է անցել սուրճի հատիկները բովելուց հետո (որքան թարմ է բոված, այնքան որակն ավելի բարձր է),
-
Որքանով է սուրճը պահելու տարան մաքուր,
-
Որքանով է սուրճի եփման համար նախատեսված ջուրը մաքուր և բարձրորակ,
-
Որքանով է բարձր սուրճի հատիկների որակը:
Շատ հաճախ սուրճի վատ որակը պայմանավորված է հատիկների չհասունացած լինելու հանգամանքով (հատիկները լինում են կեղևապատ կամ փափուկ և այլն): Վատ որակը կարող է պայմանավորված լինել նաև սուրճի ոչ թարմ լինելու հանգամանքով (վաղուց քաղված և ոչ թարմ բոված): Այս երկու պարագայում էլ քայքայվում են սուրճի հատիկներում եղած եթերային բաղադրիչները, որոնք ապահովում են սուրճի համն ու բուրմունքը:
Ինքնին հասկանալի է, որ լավ սուրճ պատրաստելու համար ոչ միայն ցանկությունն է կարևոր, այլ նաև վերոհիշյալ բոլոր պայմանների լավ իմացությունն ու կիրառումը:
Կարդացեք նաև
Վերջին տարիներին Հայաստանի շուկայում ակտիվորեն առաջ են մղվում բազմազան ու բազմաթիվ կենսաբանական ակտիվ բաղադրատարրեր պարունակող արտադրանք` հայտնի ''կենսակտիվ հավելումներ'' անվանմամբ...
Արտասահմանյան մամուլում նկարագրվում է 5 օրվա ընթացքում ծխելուց հրաժարվելու միջոց, որն ամերիկյան մասնագետների կողմից առաջարկվել է աստղագնացների խումբ ընդունված օդաչուներին: Ահա այդ մեթոդը...
Մեր հյուրն է բժիշկ-դեղաբան, "Մարդու առողջությունը" հիմնադրամի հիմնադիր, "Բժիշկ Պետրոսյանի դեղատոմսը" հեռուստատեսային հաղորդաշարի հեղինակ և վարող Դավիթ Պետրոսյանը, որն ինքն է վերջին տարիներին ամեն շաբաթ հյուրընկալում բժշկական աշխարհի...
Հիմնաադրրել է 1997 թ. որպես մասնագիտական հասարակական կազմակերպություն: Միավորում է հոգեբույժներին, հոգեբաններին և մանկական հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին...
Ի՞նչ ապագա ունի նորավարտ բժիշկը Երևանում, և որո՞նք են այս բնագավառի կադրային քաղաքականության հեռանկարները։ Այս հարցերը պարզելու նպատակով ներկայացնում ենք մեր թղթակցի հարցազրույցը...
Երիտասարդ արվեստագետ Սուրեն Համբարձումյանը մեզ է տրամադրել իր ստեղծագործական զինանոցից գործեր, որոնք համահունչ լինելով մեր կողմից որդեգրած մոտեցումներին, աչքի են ընկնում իրենց գեղագիտական մոտեցումներով...
Խոսելով գլխացավի տարածվածության խնդրի մասին, հարկ է նշել, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր 1000 մարդուց առնվազն 50-200-ը կանոնավոր կերպով գանգատվում են գլխացավից...
Պանտոտենաթթուն բարերար ազդեցություն է թողնում օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակության և մարսողական համակարգի վրա: Այն լիպիդների և ամինաթթուների նյութափոխանակության մեջ...
Սոցիոլոգների կարծիքով միջին տարիքի եվրոպացին ամեն օր միջին հաշվով համբուրվում է 7 անգամ, երիտասարդները` 12 անգամ, իսկ 50-ն անց մարդիկ` մոտավորապես 2 անգամ: Հարկ է նշել, որ հարցման ենթարկված...
Ձմռան ցրտից հետո մաշկը նուրբ խնամքի կարիք ունի։ Ահա թե ինչու, ինչպես ձմռանը, այնպես էլ գարնանը, խորհուրդ չի տրվում լվացվել ծորակից հոսող սառը ջրով...
Սակավարյունության դեպքում նշանակվող սնունդ։ Արյան մեջ երկաթի պարունակության պակասի պատճառով առաջացած սակավարյունության դեպքում երեխայի սնունդը պետք է հագեցնել այնպիսի մթերքով...
Հարբուխն ու կոկորդում քերվածության զգացողությունը մեզանից յուրաքանչյուրին տարին առնվազն մի քանի անգամ անհանգստացնում են: Երեխաները միջին հաշվով տարեկան 8 անգամ հիվանդանում են սուր շնչառական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն